Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Ասում են...

Ասում են...
25.03.2016 | 01:15

...թե Ընտրական օրենսգիրքը խորհրդարանում բարեհաջող հորով-մորով անելուց հետո, ընտրությունների նախաշեմին իշխանությունը փորձելու է «դիվիդիներ» շահել ժողովրդի մոտ` կատարելով կադրային-քաղաքական այնպիսի շարժեր, որոնք «կբխեն» բուն ժողովրդի և հանրության սրտից, ինչին արդեն իսկ ձեռնամուխ է եղել ոստիկանությունը` համակարգը մաքրելով: Կադրային փոփոխություններից զերծ չեն մնալու նաև մնացյալ ոլորտներն ու կառույցները: Ասում են նաև, թե արմատական այդ շարժերի ընթացքում չի բացառվում նաև կառավարության ղեկավարի փոփոխությունը:

Դիտվել է՝ 4224

Մեկնաբանություններ